Լրահոս
Հասարակական
15:18
17.06.22
187

«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը

Img default alt hy

Այսօր՝ ժամը 10։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Արգիճի գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․ և 2 ուղևոր)։