Լրահոս
Հասարակական
22:30
15.11.25
220

Վախ, ինքնապաշտպանական բնազդ՝ դանակով քայլող մարդկանց կողքին. աղետալի «բեսպրեդելի» վտանգները

Աբովյանում օրը ցերեկով մարդաշատ վայրում տեսախցիկների առաջ 24-ամյա երիտասարդին դանակահարած եղբայրները 5 օր ազատության մեջ մնալուց հետո ինքնակամ ներկայացել են ոստիկանություն: 42-ամյա Աշոտը մինչև դանակ հանելը 34-ամյա եղբոր՝ Բենիամինի հետ վիճաբանել է դանակարված տղայի ու նրա ընկերոջ հետ:

Ինչու՞  բազմամարդ կանգառում չի գտնվել որևէ մեկը, ով կմիջամտեր տղայական վեճին ու այն արյունոտ վերջաբան չէր ունենա: Վա՞խ կա օդում Հայաստանի: