Լրահոս
Աշխարհ
10:10
20.06.22
115

Վաշինգտոնում տոնակատարության ժամանակ հրաձգություն է եղել․ զոհվել է 15-ամյա դեռահաս

«Aysor.am»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի կենտրոնում տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Հրաձգության հետևանքով սպանվել է 15-ամյա դեռահաս, 3 հոգի էլ վիրավորվել է։ Նրանցից մեկը ոստիկան է։

Իշխանությունների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ստրկատիրության վերացման առիթով անցկացվող տոնակատարությունն ըստ պատշաճի համաձայնեցված չի եղել քաղաքապետարանի հետ։