Լրահոս
Հայաստան
20:00
17.06.22
126

«Գործող վարչապետը ընդունել է Ալիևի հրահանգները». ինչու՞ Երևանը չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

Հայաստանի արտգործնախարարությունը, պատասխանելով «Հայլուր»-ի հարցմանը, հերքել է Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Ըստ մեր արտաքին քաղաքական գերատեսչության՝ հայկական կողմը ոչ միայն չի մերժել, այլև մշտապես դրական է արտահայտվել նման հավանական հանդիպման մասին:

Ըստ Ալիևի մեկ այլ պնդման՝ Արցախի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա Հայաստանի վարչապետի հետ: Քաղաքագետները կասկած չունեն, որ Ադրբեջանի նախագահը չի ստում: Այդ մասին վկայում են թե եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանի իշխանական թիմի ֆոբիան՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունից: