Լրահոս
Քաղաքական
22:10
29.06.22
117

«Վարչապետն ասաց՝ հարցը կարա մենակ ռուսը լուծի». գերիների հարազատների բողոքի ակցիան ՌԴ դեսպանատան մոտ

 

Այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ քաշքշուկ է եղել գերիների ծնողների և ոստիկանների միջև: Ծնողները հանդիպում են պահանջել դեսպանի հետ: Նրանց նորից փողոց են դուրս բերել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Վարչապետը իր օն-լայն ասուլիսի ընթացքում ասել էր, թե հենց ռուս-խաղաղապահների տեղակայումից հետո՝ նրանց պատասխանատվության գոտիներից է գերեվարվել հայ ռազմագերիների 90 տոկոսը:

Այս հայտարարությունից հետո շիրակցի գերիների ծնողները նախ բողոքի ակցիա էին արել Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության մոտ, այսօր էլ Երևանում են ռուսներից պահանջել՝ անհապաղ տուն վերադարձնել իրենց որդիներին: