Լրահոս
Իրավական
11:10
05.07.25
316

Վահագն Չախալյանը կալանավորվեց

Img default alt hy

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանին 2 ամսով կալանավորել են։ Այս մասին հայտնել է նրա որդին` Ռուբեն Չախալյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր. ««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»։