Լրահոս
Հայաստան
21:30
19.06.22
390

Թշնամու կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել Վարդենիսում. հակասական վարկածներ և ոչ մի պաշտոնական արձագանք

 

Վարդենիսի դիրքերից մեկում թշնամու կրակոցից ժամկետային զինծառայողի զոհվելու մասին առաջին լուրերից մոտ 24 ժամ անց էլ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցներում է միայն նախարարության ներկայացուցիչը հաստատել տեղեկությունը: Զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից: Նա մեկ տարի առաջ էր բանակ գնացել։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։

Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին է Գեղամասարում հանդիպել «Հայլուրի» նկարահանող խումբը: Նրա խոսքով՝ Հրաչին անգամ չեն հասցրել հոսպիտալ տանել՝ դիրքերից իջնելու ճանապարհին նա մահացել է: Զոհված ժամկետային զինծառայողի ծննդավայրում լուրեր կան, թե շաբաթ ուշ երեկոյան դիվերսիա է արել Ադրբեջանի զինուժը: