Լրահոս
Միջազգային
12:20
12.07.22
210

Թուրքիայում վթարի հետևանքով տուժել է 18 մարդ

Img default alt hy

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ, երեքշաբթի հայտնել է Star թերթը։

«Վթարը տեղի է ունեցել Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրում՝ Մալաթիայից Սև ծով ճանապարհին: Ավտոբուսն անդունդն է ընկել՝ վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով։ Վթարի հետևանքով տուժել է 18 մարդ»,-գրում է թերթը։

Դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, փրկարարների, հրշեջների և ժանդարմերիայի բազմաթիվ խմբեր։ Վիրավորները հոսպիտալացված են։