Լրահոս
Տարածաշրջան
11:32
01.07.22
233

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

Img default alt hy

29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղական «Haberler» պորտալը։

Վթարը տեղի է ունեցել ժամը 19:15-ին. տուրիստական ​​ավտոբուսը, որը Ֆեթհիյեից շարժվում էր դեպի Մուղլա, խաչմերուկում բախվել է բետոնախառնիչին։ Հարվածի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը, օգնել են ուղևորներին դուրս գալ ավտոբուսից, որը հարվածի հետևանքով բռնկվել է: Զոհեր չկան: Ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել: