Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:05
29.06.22
96

Թուրքիայի նախագահը Մադրիդում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Img default alt hy

Մադրիդում հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի փակ հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական կողմից  հանդիպմանը ներկա են եղել  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռիզեից պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը: