Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:28
29.06.22
138

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել:

«Iravaban.net»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցեր և տարածաշրջանային թեմաներ։

ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ Թուրքիայի օդանավակայաններից մեկում ունեցած ճեպազրույցի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, նշել է, որ Բայդենն այսօր երեկոյան կամ վաղը հանդիպելու առաջարկ է արել, ինչին ինքը դրական է արձագանքել։