Լրահոս
Միջազգային
13:35
29.09.22
254

Թուրքիայի ԱԽ-ն կոչ է անում Հայաստանին՝ «օգտվել առաջարկվող խաղաղության հնարավորությունից»

Թուրքիայի անվտանգության խորհուրդը նախագահական նստավայրում Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստից հետո վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդելով, թե Բաքուն մեծ ջանքեր է գործադրում կայուն խաղաղության հասնելու համար։

Հորդորում են Հայաստանի իշխանություններին պատասխանատվության զգացում ցուցաբերել ու օգտվել իրենց առաջարկվող խաղաղության հնարավորությունից: