Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:11
15.06.22
119

Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet.com.tr»-ն:

«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։