Լրահոս
Հասարակական
13:36
21.06.26
52

Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում

Img default alt hy

Հունիսի 20-ին՝ ժամը 18։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ քաղաքացի Գառնի գյուղի քարերի սիմֆոնիայի մոտ անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են գետանցում և գետի մյուս ափից դուրս են բերել քաղաքացիներին։