Լրահոս
Տարածաշրջան
13:12
02.07.25
150

Թուրքիան կրակի ճիրաններում է. հազարավոր հեկտարներ կուլ տված հրդեհը մոտենում է բնակավայրերին

 

Թուրքիան կրակի մեջ է: Վերջին 5 օրում այդ երկրում գրանցվել է ավելի քան 340 հրդեհ, որոնց մասշտաբը թուրքական աղբյուրները գնահատում են որպես երկրի պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկը: Թեև այս պահի դրությամբ զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան, շրջանառվում են լուրեր, որ մի քանի գյուղ ամբողջությամբ մոխրացել է։ Հրկիզման կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։