Լրահոս
Տարածաշրջան
14:36
04.07.22
301

Թուրքիան կալանել է հացահատիկով բեռնված ռուսական նավ

Reuters-ը հայտնում է, որ Թուրքիայի Կարասու նավահանգստի տարածքում կալանվել է հացահատիկով բեռնված ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավը։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքով՝ թուրք քննիչները փորձում են ճշտել հացահատիկի ծագումն ու պարզել՝ արդյոք այն գողացվա՞ծ է։

«Настоящее время»-ն գրում է․

«Կալանված բեռնանավը պատկանում է ղազախական KTZ Express ընկերությանը, սակայն այն վարձակալել է ռուսական Green-Line ընկերությունը»։