Լրահոս
Քաղաքական
20:20
29.09.22
95

Թուրքիան և Ադրբեջանը «խաղաղությամբ» են սպառնում Հայաստանին

Թուրքիան գերզգայուն է մնում հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած միջադեպի նկատմամբ:

Այդ երկրի անվտանգության խորհուրդը նախագահական նստավայրում Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստից հետո հորդորել է Հայաստանի իշխանություններին պատասխանատվություն ցուցաբերել ու օգտվել իրենց առաջարկվող խաղաղության հնարավորությունից:

Սպառնալիքներով խոսող Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով է գնում Հայաստանի իշխանությունը: