Լրահոս
Տարածաշրջան
13:37
14.09.22
111

Թուրքական հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Թուրքիայի Մուղլա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհը սպառնում է բնակելի թաղամասերին, «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։

«Մուղլայի Ուլա շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Քամու ազդեցության տակ աճող հրդեհը սպառնում է որոշ բնակավայրերի։ Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են 31 վերգետնյա մեքենա, 19 ջրամատակարարման մեքենա, 23 ցամաքային թիմ, 5 բուլդոզեր և Մուղլայի շրջանային անտառտնտեսության շուրջ 100 աշխատակից, ինչպես նաև քաղաքապետարանների հրշեջ բրիգադներ»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ հրդեհը սպառնում է որոշ բնակելի թաղամասերին: