Լրահոս
Միջազգային
19:00
28.09.22
87

Թուրքական դեղամիջոցներ՝ Վրաստանում. առողջապահության նախարարը հարցը քննարկել Է Թուրքիայի նոր դեսպանի հետ

Img default alt hy

 Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել Է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը:

Այս մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը հատուկ ուշադրություն Է դարձվել Վրաստանում դեղամիջոցների գների նվազմանը Թուրքիայից պատրաստուկների ներմուծումից հետո: Ազարաշվիլին նաև Թուրքիայի դեսպանի հետ քննարկել Է ապագա պլանները և փոխհամագործակցության հեռանկարները: Հանդիպմանը նաև ներկա Է եղել դեսպանի խորհրդական Ղիզեմ Թուրքգենջի-Սևիմը:

Դեղամիջոցների գների նվազման համար Վրաստանի կառավարությունը բացել Է Թուրքիայի դեղագործական շուկա: Այս տարվա հունվարի կեսերից Վրաստանում թուրքական դեղագործական շուկայից արդեն ստացել են ավելի քան 200 անուն դեղամիջոց. արդյունքում դեղերի գները կրճատվել են մինչև 80 տոկոս: 2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել Է, որ երկրի դեղագործական շուկան կարիք ունի օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման հարցում:

Վրաստանի առողջապահության նախարարությունը դեղագործական ոլորտում մշակել Է գործողությունների պլան՝ Մրցակցության գործակալության հանձնարարականների, ԱՀԿ-ի հետազոտությունների արդյունքների, տեղական և օտարերկրյա փորձագետների օգնությամբ և միջազգային փորձի հաշվառմամբ, հաղորդել Է Sputnik-ը: