-
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
17:3318.06.26 -
Քաղաքական
Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
17:0218.06.26 -
Միջազգային
Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
16:4918.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
16:4518.06.26 -
Քաղաքական
Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
16:3718.06.26 -
Տնտեսական
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
16:0218.06.26 -
Քաղաքական
«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան
15:3818.06.26 -
Քաղաքական
Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
15:2718.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT
14:5418.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR
14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:3918.06.26 -
Միջազգային
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ
13:3718.06.26 -
Միջազգային
Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
13:1818.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն
13:0918.06.26 -
Հասարակական
13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից
12:4918.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իրավունքից ու իշխանական լիազորություններից ոչ մի գաղափար չունի
12:4518.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ինքնաթիռներից մարդկանց են տարհանել. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
12:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ. Ալիև
12:2718.06.26 -
Իրավական
Հայաստանում 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ ձերբակալվել է 4 անձ
12:1618.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
12:0818.06.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր
12:0018.06.26 -
Քաղաքական
Գնացեք, նոր շուկաներին հարմարվեք. Փաշինյանը դեպի ՌԴ արտահանում անել չկարողացող տնտեսվարողներին
11:3018.06.26 -
Միջազգային
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 մլրդ եվրո․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
11:0018.06.26 -
Քաղաքական
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը․ սա հարձակում է ժողովրդավարության դեմ․ Էլինար Վարդանյան
10:4718.06.26 -
Մամուլի տեսություն
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
09:4618.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
09:1518.06.26 -
Հասարակական
Երջանկություն բերող նոր ծրագրեր՝ ARGO Realty-ի նոր և ավելի մեծ գրասենյակում
09:0018.06.26 -
Հասարակական
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
00:0518.06.26 -
Հասարակական
Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
23:1717.06.26 -
Քաղաքական
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
22:5617.06.26 -
Հասարակական
Եվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքը
22:5117.06.26 -
Հասարակական
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
22:4317.06.26 -
Իրավական
Դատեք՝ ըստ ճշմարտության. Միքայել սրբազանի վերջին ելույթը՝ վերաքննիչ դատարանում
22:1717.06.26 -
Իրավական
«Հայասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանին ևս զրկեցին անձեռնմխելությունից
21:4917.06.26 -
Իրավական
Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահները
21:2617.06.26 -
Հասարակական
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ
21:0117.06.26 -
Հասարակական
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը
20:3617.06.26 -
Հասարակական
Ազգի ճակատագիր են որոշում՝ գողանալով. ԿԸՀ-ի մոտ շարունակում է հացադուլը հայտնի բռնցքամարտիկը
20:1517.06.26 -
Հասարակական
Թաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինը
19:5617.06.26 -
Հասարակական
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
19:4817.06.26 -
Իրավական
Իրավաբանության կործանման նոր նշաձող է սահմանում ԿԸՀ-ն. ձերբակալվել է Դավիթ Ղազինյանը
19:1217.06.26 -
Հասարակական
Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
19:0317.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ջախջախելու սպառնալիքներ է հնչեցնում Փաշինյանը՝ ԿԸՀ աղմկոտ որոշումների ֆոնին
18:3017.06.26 -
Միջազգային
Ռուսաստանին ավելի խիստ պատժելու որոշում են կայացրել G7-ի երկրները. ստորագրել է նաև Թրամփը
18:0617.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան
18:0017.06.26 -
Քաղաքական
1 տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո մենք արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին
17:2117.06.26 -
Աշխարհ
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին
17:0917.06.26 -
Իրավական
Ուղիղ I ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
15:4917.06.26 -
Զինված ուժեր
Պաշտոնապես մեկնարկել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
15:4317.06.26 -
Հասարակական
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:1817.06.26 -
Հասարակական
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով
15:0917.06.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
14:3417.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
14:1517.06.26 -
Հասարակական
Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
13:5617.06.26 -
Հասարակական
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Տեսանյութ)
13:3717.06.26 -
Հասարակական
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
13:0817.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են. նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են
12:5617.06.26 -
Քաղաքական
Առաջարկում ենք ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին ձևավորել ընդհանուր օրակարգ․ հայտարարություն
12:1617.06.26 -
Քաղաքական
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան
11:4117.06.26 -
Հասարակական
Վանդալի՞զմ, թե՞ նոր կարգեր՝ Երևանում. հերոսների նկարներն անհետանում են շենքերի պատերից
10:3017.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»
10:0617.06.26 -
Մամուլի տեսություն
Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք»
10:0117.06.26 -
Մամուլի տեսություն
Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»
09:5217.06.26 -
Մամուլի տեսություն
129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. «Ժողովուրդ»
09:3917.06.26 -
Աշխարհ
Էստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄ
23:4516.06.26 -
Միջազգային
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարը
23:3016.06.26 -
Հասարակական
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
22:3616.06.26 -
Միջազգային
Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց
22:3016.06.26 -
Հասարակական
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
22:1516.06.26 -
Հասարակական
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
22:0016.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
21:4616.06.26 -
Միջազգային
Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո
21:2516.06.26 -
Քաղաքական
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
21:1516.06.26 -
Միջազգային
Լա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքը
21:0916.06.26 -
Հայաստան
Ոտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկել
21:0016.06.26 -
Քաղաքական
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
20:3816.06.26
Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ, աճող պարտքի բեռ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ 2026թ. պետական բյուջեին։
Տնտեսական աճը շարունակում է դանդաղման միտում ունենալ։ 2024-2025թթ. տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ավելի ցածր են նախորդ տարիներին գրանցված բարձր ցուցանիշներից, որոնք պայմանավորված էին արտաքին դրական գործոններով՝ մարդկանց և կապիտալի ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանմամբ։ ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը կկայունանա 5.4%-ի շուրջ, ինչը նաև համահունչ է այլ կառույցների կանխատեսումների հետ։
Բյուջետային ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ. աճի տեմպի պայմաններում հնարավոր է լինում ապահովել կառավարության ծրագրով սահմանված 7.0% տնտեսական աճի թիրախը, քանի որ միջին աճը կլինի 7.2%։ Մինչդեռ պետք է հիշել, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի` բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում թիրախը կազմում է 9.0%, իսկ 2023-2024թթ. բարձր տնտեսական աճը (որի շնորհիվ է իրականում ձևավորվում 7.2% միջին աճը) պայմանավորված էր հենց ՀՀ-ի համար դրական զարգացումներով (մարդկանց և կապիտալի ներհոսք, վերաարտահանում և այլն)։ Հետևաբար, ձևավորված տնտեսական աճը կա՛մ պետք է դիտարկել 9.0% տնտեսական աճի թիրախին համապատասխանության տեսանկյունից, կա՛մ ՀՀ փաստացի տնտեսական աճի տեմպը պետք է ճշգրտել միանգամյա արտաքին գործոնների ազդեցություններից, որից հետո միայն համեմատել 7.0% տնտեսական աճի թիրախի հետ։
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը կրկին ներառված է կանխատեսումներում՝ 2026թ. ակնկալվող 0.4 տոկոսային կետ աճով, սակայն դրա իրատեսականությունը հարցականի տակ է։ 2021–2024թթ. ընթացքում հարկեր/ՀՆԱ-ի փաստացի բարելավումը կազմել է ընդամենը 0.5 տոկոսային կետ, այն դեպքում, երբ այդ տարիների բյուջեներով ու ՄԺԾԾ-ը նույնատիպ աճեր էին կանխատեսում յուրաքանչյուր տարվա համար։ Նման հավակնոտ ցուցանիշները ներառվել են նաև 2025-2026թթ. կանխատեսումներում, որոնք չիրագործվելու մեծ ռիսկ են կրում։
Բյուջեի պակասուրդը մնում է բարձր մակարդակում։ 2025թ. սպասվում է ՀՆԱ-ի 5.5% պակասուրդ, որը 2026-ին կնվազի մինչև 4.5%-ի։ Չնայած պակասուրդի որոշակի նվազմանը՝ այն շարունակում է չափազանց մեծ լինել։ Հետագայում դրա նվազեցումն էլ ավելի է դժվարանալու, քանի որ, բացի ծախսային կարիքներից, պակասուրդի կրճատումը հանգեցնում է նաև տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցության ձևավորմանը՝ բացասաբար ազդելով հետագա տնտեսական աճի վրա։
Կառավարության պարտքի աճի բարձր տեմպերը չափազանց մտահոգիչ են։ 2017-ի դեկտեմբերի վերջի համեմատ 2025թ. վերջում կառավարության պարտքի աճը կկազմի 82.3%։ Իսկ 2026-ի բյուջեով ակնկալվող կառավարության պարտքի մեծությունը 2017-ի տարեվերջի մեծությանը կգերազանցի արդեն 111.2%-ով կամ շուրջ 3,321.9 մլրդ դրամով` հասնելով 6,310.3 մլրդ դրամի կամ 15,152.8 մլն ԱՄՆ դոլարի։
Պարտքի բեռին զուգահեռ աճելու են պարտքի սպասարկմանն ուղղվող ծախսերը։ 2026թ. պարտքի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները կկազմեն 419.9 մլրդ դրամ` 2025թ. բյուջեով պլանավորվածի համեմատ աճելով 6.5%-ով, իսկ 2024թ. փաստացի ցուցանիշի համեմատ՝ 33.9%-ով։ Կաճի նաև ընդհանուր ծախսերի կառուցվածքում տոկոսավճարների կշիռը՝ 2024թ. 10.6%-ից 2025թ. հասնելով 11.5%-ի, իսկ 2026թ.՝ 11.6%-ի։
Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ունի աճի միտում, ինչը պետական ֆինանսական կայունության տեսանկյունից մտահոգիչ է։ 2025թ. ՀՀ կառավարության պարտքը հասնելու է ՀՆԱ-ի 49.5%-ի, իսկ 2026–2027թթ. այն աճելու է մինչև 53.7%, և միայն 2028-ին սպասվում է որոշակի կայունացում։ Կանխատեսվող ժամանակահատվածում պարտքի աճող դինամիկայի պլանավորումը հանդիսանում է պարտքի կայունության վտանգների առաջացման առաջնային ախտանիշներից, ինչը բացասական ազդակ կարող է հաղորդել ներդրողներին։
Կապիտալ ծախսերի պլանավորումն աչքի է ընկնում անիրատեսական բարձր աճերով։ 2019-2024թթ․ կապիտալ ծախսերի միջին կատարողականը եղել է ընդամենը 87.7%, իսկ 2024-2025թթ. ինն ամիսներին՝ շուրջ 70-71%։ Այս պայմաններում ՀՆԱ-ի մոտ 6% կապիտալ ծախսերի թիրախավորումը 2026-2028թթ. համար ցանկալի, բայց ոչ իրատեսական սցենար է, և այն կարող է խաթարել ֆինանսական ծրագրավորման արժանահավատությունը։
2018թ. հետո պետական բյուջեի ամենաարագ աճող ծախսային ուղղությունը եղել է «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները», որը հիմնականում ներառում է պարտքի սպասարկման ծախսերը և պետական կառավարման ապարատի պահպանումը։ 2026թ. այս ուղղության ծախսերը 2017թ. մակարդակի համեմատ աճել են շուրջ 3.1 անգամ՝ առաջանցիկ լինելով բոլոր մյուս ծախսերի համեմատ։ Այս միտումը բնականաբար խնդրահարույց է, քանի որ դրա հետևանքով կարող է սահմանափակվել մնացած ոլորտների ֆինանսավորման հնարավորությունները՝ հատկապես երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։ Ավելին, սա ցույց է տալիս ծախսերի ոչ համաչափ վերաբաշխում դեպի կառավարման համակարգեր՝ ճնշում առաջացնելով սոցիալական և տնտեսական առաջնահերթությունների նկատմամբ։
Պաշտպանության ծախսերը 2026թ. նվազելու են (շուրջ 15.2%-ով), ինչը հակասում է առկա աշխարհաքաղաքական իրավիճակին։ Թեև անընդհատ խոսվում է խաղաղության մասին, սակայն վերջինս չի կարող երաշխավորվել առանց ամուր պաշտպանական համակարգերի։ Այս առումով, պաշտպանության գծով ծախսերի կրճատումը մտահոգիչ է։
Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, 2021թ. հաստատված և գործող կառավարության ծրագրով, պետք է սկսվեր 2023-ից և ամբողջությամբ ավարտվեր ու գործարկվեր 2026-ից։ Մինչդեռ 2026թ. այդ միջոցառումը դեռևս նոր պետք է մեկնարկի։
Սոցիալական ուղղությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, ներառյալ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությունը, հետվճարների տրամադրումը և այլ «փող տրամադրելու» ծրագրերը, ցուցիչ են այն բանի, որ կառավարությունը մեծացնում է քաղաքացիներին ուղղակի դրամական միջոցների փոխանցումների ծավալները՝ առանց արդյունքների հստակ չափման մեխանիզմների։ Այս ծրագրերի մասով 2026թ. էական աճեր են նախատեսվում, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ գնահատականներ չկան։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://url-shortener.me/1MY9։
-
21:45
18.06.26
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
Կարդալ ավելին
-
16:02
18.06.26
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
Կարդալ ավելին
-
18:19
17.06.26
Տարադրամի փոխարժեքը` այսօր
Կարդալ ավելին
-
16:45
17.06.26
Պարտքի սպասարկման բեռը մնում է բարձր մակարդակում. «Լույս» հիմնադրամ
Կարդալ ավելին