Լրահոս
Աշխարհ
16:00
15.11.25
190

Թիմ Քուկը կլքի Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Img default alt hy

Թիմ Քուկը պատրաստվում է 2026 թվականին լքել Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Apple-ն ակտիվացնում է ջանքերը ղեկավարության փոփոխության գործընթացն իրականացնելու ուղղությամբ՝ պատրաստվելով նրան, որ Թիմ Քուկը կլքի ընկերության ղեկավարի պաշտոնն արդեն հաջորդ տարի։ Այդ պաշտոնում Քուկին փոխարինելու համար դիտարկվում է ընկերության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսի թեկնածությունը, սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- ասված է հաղորդագրությունում։

Financial Times-ի աղբյուրի տեղեկություններով՝ Apple-ի ղեկավարության փոփոխությունը պայմանավորված է վերջին շրջանում ընկերության արձանագրած ոչ գոհացուցիչ ցուցանիշներով։