Լրահոս
Քաղաքական
17:36
17.06.22
258

Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի կնոջ որոշումները

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։

Հիշեցնենք, որ հիշյալ ՀՈԱԿ-ը ձևավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու ամուսնուն էր խոստացել այդ պաշտոնը: Այս սկանդալային պատմությունը դեռ երկու տարի առաջ Բեգոյանն անձամբ էր հրապարակայնացրել:

2022 թ․ մարտից Բեգոյանը «շների ՊՈԱԿ»-ն է ղեկավարում, սակայն մեզ ասացին, որ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ Ավինյանը նրան ուղարկում է իր նախկին պաշտոնին, որ քաղաքը կարգի բերվի, ու ընտրություններից առաջ երևանցիների սիրտը գրավի»։