Լրահոս
Քաղաքական
22:24
10.09.22
146

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում

Img default alt hy

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

Ավինյանին քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։

Նշենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հայտարարել է, որ լինելու է ՔՊ քաղաքապետի թեկնածուն Երևանի հաջորդ ընտրություններին: