Լրահոս
Հասարակական
18:05
14.09.22
99

Տեղ գյուղի բնակիչը գլխուղեղի վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

4 քաղաքացիական վիրավորներից 2-ն այսօր են վիրավորվել, մեկը՝ Տեղ գյուղում, մյուսը՝ Ջերմուկում: Տեղում 30-35 տարեկան խաղաղ բնակիչ է վիրավորվել: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը «Հայլուր»-ին պատմել է, որ Արթուր Մարությանը գնացել է Գորհայքի սարերից հոտը իջեցնելու, ճանապարհին ադրբեջանցիները կրակ են բացել նրա ուղղությամբ։ 

Մարությանը գլխուղեղի ծանր վիրավորումով տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, վիրահատվել, հետո տեղափոխվել Երևան։ Կյանքին վտանգ չի սպառնում, արդեն գիտակցության է եկել: