Լրահոս
Քաղաքական
12:15
20.09.22
116

Թաթոյանը ակտիվ հանրային գործունեություն է սկսում

Img default alt hy

Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Այդ հիմնադրամն արդեն ունի հռչակված նպատակներ», - ասաց Թաթոյանը՝ թվարկելով, թե դրանցից են ՀՀ-ում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը և այլն։

Արման Թաթոյանը հայտարարեց նաև, թե հիմնադրամում բոլոր աշխատակիցները ՄԻՊ աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։

«Այդ հիմնադրամը չունի կոնկրետ օլիգարխի և մեծահարուստի ֆինանսավորում։ Այն հիմնված է սփյուռքի մեր հայրենակիցների, անհատների ֆինանսավորման վրա», - նշեց Թաթոյանը։