Լրահոս
Տնտեսական
18:45
26.12.25
152

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կազմել է 381.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.14 դրամ (նվազել  է 0.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90  դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 442-446 դրամով, վաճառվում է 449–457 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.85 դրամով, վաճառվում է 4.90-5.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 445 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: