Լրահոս
Տնտեսական
18:00
02.07.25
118

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 2-ին, կազմել է 384.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.81 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 452.41 դրամ (նվազել  է 2.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89  դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 386.5-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 444-448 դրամով, վաճառվում է 457-461 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.85 դրամով, վաճառվում է 4.96-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386.5 դրամով:

Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 452 դրամով:

Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: