Լրահոս
Քաղաքական
16:30
14.09.22
93

Տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության. Իրանի ԱԳՆ ղեկավար

Img default alt hy

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է Sputnik Ադրբեջանը:

Իրանցի նախարարը իր երկրի մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությամբ և հայտարարել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության:
Նրա խոսքով ՝ Իրանի համար կարևոր են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։

«Թեհրանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու օգտին և պատրաստ է օգնել դրան», - հավելել է Աբդուլլահիանը: