Լրահոս
Միջազգային
17:45
24.02.23
82

Տանկերի դեմ պատնեշներ է դնում Լեհաստանը՝ Բելառուսի ու Ռուսաստանի հետ սահմանին

 

Լեհաստանը հակատանկային պատնեշներ կտեղադրի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններին: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հնարավոր հարձակումը զսպելու համար են պատնեշներ կառուցում: Լեհաստանը դեռ մինչև ուկրաինական պատերազմն էր փշալարեր քաշել Բելառուսի հետ սահմանին: Վարշավան նաև մտադիր է արտաքսել Բելառուսի դեսպանատան ռազմական կցորդին։