Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:00
16.09.22
92

Տաջիկստանում սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են բախումները

Img default alt hy

Ղրղզստանի զինված ուժերը շարունակում են գրոհել Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ կիրառելով ծանր զենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնում:

Մամուլի կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին) Ղրղզստանի Հանրապետության հետ Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները, հարևան երկրի ուժերը գրոհում են Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ (…) կիրառելով ծանր զենքի և հրազենի բոլոր տեսակները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: