Լրահոս
Իրավական
18:00
04.07.25
149

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվեց «Զվարթնոց»–ում

Img default alt hy

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: