Լրահոս
Իրավական
17:34
25.12.25
630

Թաղապետարանում կրկին ձերբակալություններ են․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ի տեղեկություններով, օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների է ձերբակալել` կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատողներ, մասնավորապես, ԵԿՄ-ական Գեղամ Խաչատրյանի որդին` Գեւորգ Խաչատրյանը եւ Արտյոմ Գրիգորյանը։ Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի ընկերն է։ 

Ռ. Մխիթարյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ Արտյոմ Գրիգորյանին բաց են թողել, իսկ Գեւորգ Խաչատրյանին` դատարանը կալանավորել է։ Ի՞նչն է եղել պատճառը, ինչում են մեղադրվում թաղապետարանի աշխատակիցները, Մխիթարյանն ասաց. «Անօրինական բան են արել, կոնկրետ` ինչ, չգիտեմ։ Գեւորգը ԵԿՄ-ականի տղա է, բայց դա կապ չունի, եթե անօրինական բան է արել` պիտի պատժվի»։

Մխիթարյանը նշեց, որ Արտյոմը եւ Գեւորգը քաղաքաշինության բաժնի աշխատակիցներ են։ Գ. Խաչատրյանը բաժնի գլխավոր մասնագետն է, Ա.Գրիգորյանը` առաջատար մասնագետ, իսկ բաժնի պետը Արտակ Դալլաքյանն է, որը գործում ներգրավված չէ։ 

Մեր տեղեկություններով, վարչական շրջանի աշխատողները մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ: