Լրահոս
Քաղաքական
20:50
14.09.22
140

«Սյունիքը գրավելու օպերացիա». Ադրբեջանը փորձում է կտրել Հայաստանի հյուսիս-հարավ կապը

«Ադրբեջանն այս ագրեսիայով արտահայտում է իր անբավարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից»,- այս միտքը Նիկոլ Փաշինյանինն է: 

Ի դեպ, ինքն էլ գիտի, որ այն կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի զավոտ հետևանքները Հայաստանի համար: Ռազմական փորձագետների համոզմամբ՝ Բաքվի անզուսպ ախորժակը պարզապես Սյունիք է ուզում: 

Այսօր ամենաթեժ մարտական գործողությունները եղել են Ջերմուկի ուղղությամբ, քաղաքի ելումուտը վտանգվել է ու սահմանափակվել: Ռազմական փորձագետների խոսքով՝ օկուպացրած Քարվաճառից Ջերմուկին հարվածելով՝ թշնամին փորձում է գրավել քաղաքը՝ այդպես Հայաստանից պոկելով Սյունիքը: