Լրահոս
Հասարակական
15:52
03.07.25
361

Սյունիքում իրանցի վարորդը «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։