Լրահոս
Հասարակական
19:30
28.09.22
111

Սյունիքի Խոտ գյուղում այրվել է մոտ 17 հա հնձած արտ

Img default alt hy

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12։40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոտ գյուղի սկզբնամասում այրվում է հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած արտ: