Լրահոս
Քաղաքական
00:07
15.09.22
173

Սյունիքի մարզպետարանից վստահեցնում են, որ թշնամու վերահսկողության տակ բնակավայր չի անցել

Img default alt hy

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»: