Լրահոս
Միջազգային
23:15
11.12.25
327

Սպիտակ տունը մեկնաբանել է Պուտինի և Մադուրոյի միջև տեղի ունեցած զրույցը

Img default alt hy

Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլաս Մադուրոյի միջև կայացած զրույցը դժվար թե որևէ անհանգստություն առաջացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:

«Չեմ կարծում, որ դա որևէ անհանգստություն կառաջացնի նախագահի մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լևիտը լրագրողներին: