Լրահոս
Քաղաքական
13:50
25.06.22
176

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն օգոստոսին կհանդիպեն Մոսկվայում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսին կհանդիպեն Մոսկվայում: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որտեղ մասնակիցները քննարկել են օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց: