Լրահոս
Սպորտ
11:53
29.06.22
126

Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Img default alt hy

Հռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը իր առաջին երկու գոտեմարտերում բացահայտ առավելությամբ հաղթել էր լատվիացի և շվեդ ըմբիշներին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի հետ: Ադրբեջանցու հետ Սուրենը ևս փայլուն է գոտեմարտել ու դարձյալ առավելության է հասել ժամանակից շուտ 9-1 հաշվով: