Լրահոս
Արցախ
15:11
25.02.23
100

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը Լաչինի միջանցքի բացվելու վերաբերյալ կեղծ է

Img default alt hy

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»: