Լրահոս
Հասարակական
18:25
22.11.24
169

Սիրո և խաղաղության լեզուն. 720 միլիոնի կհասնի ֆրանկոֆոնների թիվը 2050-ին

 

Ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրն են տոնել հինգշաբթի աշխարհի ավելի քան 350 միլիոն ֆրանկոֆոններ: Ֆրանսիական մշակույթի ու լեզվի տարածմամբ զբաղվող երկու խոշոր կառույցի անդամակցող Հայաստանում նույնպես օրը տոնական է եղել: «Ալիանս Ֆրանսեզ»-ն ու Ֆրանսիական ինստիտուտը հայկական կրթական համակարգ են բերում ֆրանսերենի ուսուցման ժամանակակից մեթոդները: