Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
30.09.22
127

Շվեդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած զենքի արտահանման էմբարգոն

Img default alt hy

Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի  վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝  պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն: Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սա կապված է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայցի հետ: Աղբյուրը պնդում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մասամբ կատարել է Թուրքիայի պահանջները:

Նաև նշվում է, որ արդեն իսկ շվեդական կողմը սկսել է որոշ արտադրանքների արտահանման թույլտվություններ տրամադրել, սակայն  առայժմ հայտնի չէ, թե որ ընկերություններին:

Ըստ տեղեկատվության՝ առաջիկայում Շվեդիայից Թուրքիա է մեկնելու պատվիրակություն՝ քննարկումներ անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել էր աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ: