Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:38
29.06.22
164

Շոլցը հորդորել է շարունակել բանակցությունները Պուտինի հետ

«NTV»-ին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ոչինչ համաձայնեցված չէ, սակայն անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե բոլորովին այլ կարծիքներ ունեք, սա ուղիղ եմ ասում։ Այս հարցում ես համաձայն եմ շատերի հետ»,- ասել է նա:

Շոլցը հավելել է, որ բանակցությունները չեն օգնի այնքան ժամանակ, «քանի դեռ ՌԴ նախագահը չի հասկացել, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունը, դուրս բերել զորքերը և ճանաչել, որ Ուկրաինան ինքն է որոշելու իր ապագան»։