Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
30.09.22
88

Շոլցը և Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել Բեռլինում

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

«Մամուլի ասուլիս պլանավորված չԷ»,- հավելել Է նա: Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում Է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել Է Հեբեշտրայտը, կանցլերն «արդեն հանգստյան օրերից սկսած» կարող Է աշխատել լրիվ ծավալով: «Այսօր նրա Էքսպրես-թեստը բացասական Էր, բայց անհրաժեշտ Է նաև բացասական պոլիմերազային շղթայական ռեկացիա»,- հավելել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: