Լրահոս
Իրավական
23:00
11.12.25
189

Շոկ է Արամուսում. 4 մարդ սպանելու համար մեղադրվողն անմեղսունա՞կ է ճանաչվել

Արամուսի բնակիչները շոկի մեջ են: Իմացել են, որ մեկ օրում երկու ամուսնական զույգի հրացանի կրակոցով սպանած իրենց համագյուղացին անմեղսունակության հիմքով ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ գյուղում գիտեն՝ 61-ամյա տղամարդը վերջին տարիներին որսորդական հրացան է ձեռք բերել ու վարորդական իրավունք ստացել: Ինչպե՞ս է հաղթահարել հոգեբանական տեստը, չեն հասկանում Արամուսում, արդար քննություն են պահանջում: