Լրահոս
Հասարակական
19:45
25.02.23
122

Շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կա

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Էդգարտ Բրոևը իր վարած «Շացման» մակնիշի բեռնատար ավտոմեքնայով Մեղրի-Երևան 115 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Վթարի հետևանքով Է․ Բրոևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Հարթ Տրանս» ՍՊԸ-ում։