Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:22
16.09.22
83

ՇՀԿ-ի պետությունների ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի նիստն ընդլայնված կազմով

Img default alt hy

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին Սամարղանդում անցկացնում են գագաթնաժողովի նիստ ընդլայնված կազմով՝ միավորմանը կից դիտորդ երկրների և հրավիրված պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Մինչ այդ կայացել Է նիստ նեղ կազմով, այն անցել Է փակ ռեժիմով: Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցները նաև անցկացրել են համատեղ լուսանկարման արարողություն: Սպասվում Է, որ ղեկավարները կքննարկեն համաշխարհային տնտեսության վերականգնման, ատադրական և առևտրական շղթաների կայունացման հարցերը, կլիմայի փոփոխության, պարենային և Էներգետիկական անվտանգության խնդիրները և այլ մարտահրավերներ:

Պետությունների ղեկավարները նաև կքննարկեն ՇՀԿ-ի բարենորոգման հարցերը, մասնավորապես ՌԴ-ի նախագահը մանրամասնորեն կշարադրի միավորման հանդեպ ծառացած խնդիրների՝ իր տեսակերպը, կառաջարկի դրա գործունեության կատարելագործման մի շարք միջոցներ: Նիստերի արդյունքներով ղեկավարները կստորագրեն ՇՀԿ-ի Սամարղանդի հռչակագիրը և մի շարք այլ փաստաթղթեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-