Լրահոս
Քաղաքական
12:05
10.07.25
303

Շատ ուշադիր կարդացին իմ բանտային նամակները Վահան Հովհաննիսյանի հետ, իմ հարազատ մարդկանց հետ, որն առանձին պահում եմ. պատգամավոր

Img default alt hy

Առավոտյան ժամը 08.10 րոպե էր, մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ-ից, քննչական կոմիտեից։ Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով իրենց տանը տեղի ունեցածը։

«Քրեական վարույթ է, որ նախորդ օրն են հարուցել, մեր երիտասարդներից մեկի հետ կապված։ Իրենց ասացի՝ աբսուրդ է, ամոթ է սա։ Ես հին մարդ եմ, ԱԱԾ եմ տեսել, Գորիկ Գուրգենիչներ եմ տեսել, հին քննիչներ եմ տեսել, ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։

Մեր երիտասարդներից մեկը, որ էլեկտրոնիկա սիրող է, Երիտասարդական մեր միությունը տարբեր ռազմախաղեր է անում։ Երեւանում շատ կան խանութներ, որտեղ ծախում են սքայբոլ, անունը ճիշտ չգիտեմ, հա այդ բաներով, փոքր գնդիկներով, ուղղակի դիմակներով ռազմախաղեր են անում։ Դրանց մեջ կա պլաստմասից գնդիկներ, որ պայթեցնում են այդ խաղերի ժամանակ։ Սիսեռ են լցնում ավելորդ ծախս չանելու համար։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն։

Առավոտյան, որ եկան խուզարկության իմ հեռախոսը ուզեցին, մերժեցի, որովհետև պատգամավոր եմ, անձեռնմխելության հարց կար։ Սկսեցին խուզարկել երեխաների կնունքի կասետը գտան։ Զննեցին վերջին նկարները, զանգերը այս գործի հետ կապված, հետո շատ անակնկալ ինչ-որ վերևից զանգ ստացավ։ Ձերբակալման, կալանքի մասին խոսք չկար, ասեցին՝ ուղղակի Տարոնը պետք է գա հետներս, որ արձանագրությունը ստորագրի։ Հետո առանձնացավ, որից հետո ինձ հրավիրեց առանձին բալկոն, փորձեց ձեռքիցս հեռախոսը բռնի ձեւով խլի։ Ձեռքս էլ վնասվեց, ոչինչ, իրենք էլ վնասվեցին։ Քաշքշելով էին փորձում խլել։ Տարել են նաեւ համակարգիչ, նեթբուք, որդուս ու իմ հեռախոսները։

Շատ ուշադիր կարդացին իմ բանտային նամակները Վահան Հովհաննիսյանի հետ, իմ հարազատ մարդկանց հետ, որն առանձին պահում եմ»,- նշեց նա։