Լրահոս
Հասարակական
13:17
16.06.25
148

Սև ուռագանը խփեց, ընկանք ներս. Ապարանը պտտահողմի պատճառով դեռ հոսանքազրկված է

Պտտահողմից տուժած Ապարանում այսօր շարունակվում են դրա հետևանքների վերացման աշխատանքները: Կիրակի կեսօրին տարածված կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական պտտահողմը ավերածություններ գործում քաղաքում: Ըստ համայնքապետարանի նախնական տվյալի՝ մոտ 100 շինություն է վնասվել պտտահողմի պատճառով, այդ թվում՝ տներ ու դպրոցներ: