Լրահոս
Սպորտ
16:13
17.06.22
180

Սաշա Պետրոսյանը 2 հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ

Img default alt hy

Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն արդեն եկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Որակավորման փուլում Սաշան 11-6 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գեորգի Ռոմելաշվիլիին: Այնուհետ 1/4 եզրափակչում 10-0 հաշվով, ժամանակից շուտ հաղթել է լեհ Դանիել Պիետրոնին: Կիսաեզրափակչում մեր ըմբիշը կմրցի ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովի հետ: